Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Լինելու են ավելի ապաքաղաքական և փողոտ ընտրություններ

Լինելու են ավելի ապաքաղաքական և փողոտ ընտրություններ
07.04.2017 | 14:39

Ուզեցե՞լ են Գագիկ Բեգլարյանը կամ Միհրան Պողոսյանը դառնալ քաղաքապետ: Թերևս` այո, բայց նրանց բախտը չբերեց, որովհետև խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին «նոր դենք» էր պետք, և գործընթացը բնականորեն հանգեց նրան, որ կառավարող կուսակցությունը հանրությանը ներկայանում է նույն թեկնածուով` Տարոն Մարգարյանով: Ընտրարշավը, դեռ չսկսած, զրկվել է ինտրիգից, ու, եթե մի քիչ պատկերավոր արտահայտվենք, Երևանի ավագանու ընտրությունները հայտնվել են խորհրդարանականի «փլատակների» տակ: Մայիսի 14-ի ընրություններն ավելի ապաքաղաքական ու փողոտ են լինելու: Փող բաժանվելու է`«մասովկա» ու մասնակցություն ապահովելու համար. հաղթողը հայտնի է, մյուսները մասնակցելու են «պարտվելու» համար: Չնայած, պարտությունը տվյալ դեպքում հարաբերական է, ու այդպիսին կլինի, եթե, օրինակ, խորհրդարանական ուժերից որևէ մեկը չներկայացվի ավագանիում:

Այնքան էլ կարևոր չէ` արտախորհրդարանական ուժերից ով և ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին, որովհետև դրանցում քաղաքականություն, համենայն դեպս, իրավիճակ փոխող քաղաքականություն, չի լինելու:
Միակ ինտրիգն այն է, թե ով կլինի երկրորդը` «Ծառուկյան» դաշի՞նքը, թե՞«Ելքը»: Ծառուկյանի թիմը պրովինցիալ ծագում ունի, չի աշխատելու նրա «50%+1» բանաձևը, իսկ «Ելքի» պարագայում կարող է աշխատել նոր ընդդիմության, վերելքի վրա գտնվող քաղաքական ուժի ֆենոմենը: Մյուս կողմից, ռեսուրսային պայքարում քաղաքական բաղկաղուցիչը թույլ է: Այս դրվագը նույնիսկ ինտրիգի չի ձգում, որովհետև Հայաստանի իշխանության հարցը լուծվում է Երևանի ընտրություններից առաջ ու հետո` գործընթացում նվազագույնի հասցնելով դրանց դերը:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ